«Մաքոն» ընկերությունն առաջարկում է թենիսի կորտեր տարբեր ծածկույթներով (գրունտային, հարդ տիպի, արհեստական խոտ), բաց և փակ տանիքներով, որոնք համապատասխանում են միջազգային թենիսի ֆեդերացիայի ստանդարտներին: Մենք պատրաստում ենք նաև մանկական, ունիվերսալ սպորտային, քայլելու, վազքի և հեծանիվների համար նախատեսված հրապարակներ:

Տեսադարան

Ինչու է պետք վստահել մեզ

Ընկերության մասնագետները ձեռք են բերել հսակայական փորձ դեռ 2005 թվականին, «Օրանժ» ֆիթնեսում 11 կորտ (հարդ տիպի, գրունտային և էպոքսիդային հիմքով) պատրաստելու ընթացքում, որտեղ մինչ այսօր անցկացվում են միջազգային մրցումներ: Ընկերությունը կառուցել է  40-ից ավելի խաղահրապարակներ, որոնց գերակշռող մասը թենիսի կորտեր են:

Օգտագործվող նյութերը

Գրունտային կորտերի համար, որպես վերջնական շերտ օգտագործվում է Թենիսիստ, որը պատրաստվում է բացառապես տեղական նյութերից:
Հարդ տիպի կորտերի վերջնական շերտերի համար առաջարկում ենք այնպիսի համաշխարհային հռչակ ունեցող ընկերությունների նյութեր, ինչպիսիք են «Acryflex-T», «Casali»:
Հրապարակների հիմքերի ջրամեկուսացման համար օգտագործվում է «BASF» և «BTM» աշխարհահռչակ ընկերությունների արտադրանքը:
Ցանկապատող և խաղային ցանցերը, աքսեսուարները և սարքավորումերը հիմնականում ներկրվում են ընկերության գործընկեր «Universal Sport» գերմանական ընկերությունից: