Մենք MACON-ն ենք

«Մաքոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին, որպես այնպիսի հայտնի ընկերությունների ներկայացուցիչ, ինչպիսիք են «BASF»-ը, «BTM»-ը և «Boytemboya»-ն:

Այս տարիների ընթացքում ներմուծման, բարդ ինժեներական խնդիրների առաջարկման և լուծման ասպարեզներում ընկերությունը ձեռք է բերել նոր, համաշխարհային ճանաչում ունեցող գործընկերներ:

Ընկերության հիմնական գործունեությունը կայանում է թենիսի և թիմային խաղերի հրապարակների, երեխաների խաղահրապարակների, վազքի և հեծանիվների համար նախատեսված հրապարակների կառուցումը:

Մաքոն ընկերությունը, երկար տարիներ հանդիսանալով աշխարհում արդյունաբերական քիմիայի ասպարեզում առաջատարի՝ «BASF» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ձեռք է բերել հսկայական փորձ «BASF» ընկերության արտադրանքի՝ ջրամեկուսիչ, բետոնի վերանորոգման, արդյունաբերական հատակների, ադգեզիոն նյութերի կիրառման ասպարեզում:

Համալրելով մեր կազմը բարձրակարգ մասնագետներով՝ «Մաքոն» ընկերությունը շուկային առաջարկեց իր ծառայությունները օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի և կանաչապատման նախագծման և մոնտաժի աշխատանքներում: