Կատարում ենք վերին շերտի ամրացմամբ բետոնային հատակների՝ տոպինգային հատակների տեղադրում, որը հնարավորություն է տալիս ստանալ գերամուր, հարթ հատակ արտադրական, պահեստային տարածքների ու ավտոկայանատեղիների համար։ Կատարում ենք ոչ միայն հատակի տեղադրում, այլ նաև տարածքի կահավորում ռեզինե անկյունային պաշտպանիչ դետալներով, հատակի և պատերի ներկում, համարակալում, ուղղության սլաքների տեղադրում։
Ինչո՞ւ է պետք վստահել մեզ
Կատարել ենք տոպինգային հատակների տեղադրում տարբեր նշանակություն ունեցող և տարբեր պայմաններում օգտագործվող տարածքներում։ Աշխատանքները կատավում են պրոֆեսիոնալ թիմի կողմից՝ պատվիրատույի հետ քննարկելով և առաջարկելուվ լավագույն լուծումները։
Օգտագործվող նյութերը
Տոպինգային հատակների տեղադրման համար օգտագործում ենք առաջատար արտադրողների կողմից մատակարարվող կորունդային և կվարցային տոպինգային նյութեր, պոլիուրետանային հերմետիկներ։