Առաջարկում ենք բարձրակարգ թենիսի կորտեր՝ համապատասխան միջազգային թենիսի ֆեդերացիայի (ITF) ստանդարտներին: Կառուցում ենք թենիսի խաղահրապարակներ բաց և փակ նիսի խաղահրապարակներ բաց և փակ տանիքներով, ինչպես նաև տարբեր ծածկույթներով՝ գրունտային, հարդ և արհեստական խոտ:
Ինչո՞ւ է պետք վստահել մեզ
Ընկերության մասնագետները ձեռք են բերել հսակայական փորձ դեռ 2005 թվականին, «Օրանժ» ֆիթնեսում (Ինկորտ թենիսի ակումբ) 11 կորտ (հարդ տիպի, գրունտային և էպոքսիդային) պատրաստելու ընթացքում, որտեղ մինչ այսօր անցկացվում են միջազգային մրցումներ: Մենք կառուցել ենք 30-ից ավելի պրոֆեսիոնալ թենիսի կորտեր Հայաստանում և Հայաստանից դուրս:
Օգտագործվող նյութերը
Գրունտային կորտերի համար, որպես վերջնական շերտ օգտագործվում է թենիսիտ, որը պատրաստվում է բացառապես տեղական նյութերից:
Հարդ տիպի կորտերի վերջնական շերտերի համար առաջարկում ենք այնպիսի համաշխարհային հռչակ ունեցող ընկերությունների ITF սերտիֆիկացված նյութեր, ինչպիսիք են «Casali»-ն և «Unica»-ն:
Ցանկապատող և խաղային ցանցերը, ակսեսուարները և սարքավորումերը հիմնականում ներկրվում են «Universal Sport» գերմանական ընկերությունից: